Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին որպես դիտորդ հանդես գալու նպատակով Երեւան ժամանած աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ընտրողներին կոչ արեց անտարբեր չլինել եւ չբոյկոտել ընտրությունները: «ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ երկընտրանքի առաջ էի: Մեկը Հիլարին էր, որին չէի հավանում, մյուսը՝ Թրամփը, որին առավել եւս չէի հավանում: Հասկանում եմ, որ դա ոգեւորութուն չի ներշնչում, բայց ես ընտրություն կատարեցի»,-որպես օրինակ ասաց Թանկյանը:
Ապա անկեղծացավ. «Ես Հիլարիին ընտրել եմ «քիթս բռնելով», բայց ընտրության չգնալ՝ կնշանակեր մեկ ձայնով ավելացնել Թրամփի ձայները»:
Երաժիշտը նաեւ Թրամփի վարչակարգը «գրողի տարած» անվանեց:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ