Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ որոշումները կվիճարկի վարչական դատարանում

Մարտ 31,2017 18:55

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և դրանց հիման վրա վարչական դատարան դիմելու հարցով:

ԿԸՀ-ն դրանք դիտարկել է որպես դիմումներ և  մերժել դրանց հիման վրա վարույթի հարուցումը՝ պատճառաբանելով, որ վկայակոչված խախտումներով Կազմակերպության իրավունքները չեն խախտվել և Կազմակերպությունը նման բովանդակությամբ դիմումներ ներկայացնելու իրավունք չունի:  ԿԸՀ-ն, Կազմակերպության առաջարկություններում մատնանշված փաստերը դիտարկելով որպես հաղորդումներ, սեփական նախաձեռնությամբ հարուցել է վարույթներ: Արդյունքում կայացված որոշումներով կամ ընտրական օրենսգրքի խախտում չի արձանագրել, կամ ընդունել է, որ դրանք իրավաչափ չեն, բայց  անհրաժեշտ չի համարել պատասխանատվության նոր միջոցներ կիրառելու՝ համարելով, որ վկայակոչված խախտումների համար թեկնածուներն արդեն նախազգուշացվել են՝ որևէ կերպ չանդրադառնալով իրավախախտ թեկնածուներին վարչական պատասխանատվության ենթարկելու դատարան դիմելու հիմքերի առկայությանը կամ բացակայությանը:

Այսպիսով՝ ներկայացված և ոչ մի առաջարկի դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի հակառակ օրենսդրության պահանջներին, չի քննարկել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և խախտում կատարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով ՀՀ Վարչական դատարան դիմելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ավելին՝ ՀՔԱ Վանաձորի առաջարկություններին ոչ միայն պատշաճ պատասխաններ, այլ նաև ընդհանրապես պատասխաններ չեն տրվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ վերոնշյալ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Վարչական դատարան: Դատարանը գտել է, որ հատուկ վարույթի կարգով քննելու բավարար հիմքեր չկան, և հայցը պետք է քննվի ընդհանուր հայցային վարույթով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Մանրամասներն` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031