Սփյուռքահայ մի շարք հայտնի գործիչներ, այդ թվում՝ աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, որոնք ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին հանդես են գալու որպես դիտորդներ, այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենք որեւէ շահ չունեն այս ընտրություններում, կուսակցական չեն եւ չեն սատարում որեւէ քաղաքական ուժի:
«Մենք ժողովրդին ենք սատարում»,-ասաց Սերժ Թանկյանը՝ հավելելով, որ ում էլ ընտրի ժողովուրդը՝ իրենք կկանգնեն ժողովրդի թիկունքին. «Մեզ համար կարեւորը ժողովրդի կամքն է…հնարավոր չէ 2,5 միլիոն մարդու կամքի վրա բռնանալ: Անպայման մասնակցեք ընտրությունների»:
Երբ լրագրողները նույն հարցը անձամբ Թանկյանին ուղղեցին, երաժիշտն ասաց, որ ոչ մի քաղաքական ուժի չի սատարում, ապա վերաբերմունքն արտահայտեց իր ստեղծագործություններից մեկից հատված երգելով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Նստավայրէս/ֆրանսա/ սկայփով խօսած ատենս Երեւան բարեկամի մը հետ,հեռաձայնով անծանօթ օրիորդ մը իրեն գումար առաջարկեց որ այս ինչ անձին քուէ տայ,,,ձեռքերս թուլցան: