Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին, թե ինչու Վազգենն արեց, իսկ ինքը՝ ոչ

Մարտ 31,2017 16:19

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր ամփոփեց քարոզարշավը: Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանից մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է արձագանքում Սեյրան Օհանյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը, որ Վազգեն Սարգսյանն արեց, դուք ինչի՞ չկարողացաք անել: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր անձնավորություն իր որոշումներն ինքնուրույն է ընդունում եւ իրադրությունն է հուշում, թե ինչպիսի ընթացակարգ եւ արագություն պետք է լինի որոշումների մեջ»:

Նա հիշեցրեց, որ 2014-ին, 2015-ին, 2016-ին հակառակորդի կողմից ինչ ակտիվություն ու ագրեսիվություն էր նկատվում. «ՊՆ-ի ղեկավարության կողմից պետք է համարժեք պատասխաններ ստանային եւ մեր զինվորների, հրամանատարների կողմից այդ ժամանակ մենք արժանի պատասխաններ տվել ենք: Այդ ժամանակ արագ որոշում ընդունելը եւ դուրս գալն իմ համար չէր, որ չստացվեր՝ վախից ելնելով՝ պաշտոնից դուրս է գալիս»:

Նա ասաց, որ նոր կառավարման համակարգի մասին իր պատկերացումները կյանքի կոչելու համար ինքն է ընտրել հարմար ժամանակահատվածը. «Բոլորս գիտենք, որ ռազմական անվտանգության ոլորտը բարվոք վիճակում է, բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031