Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ունեցել ենք 77 զոհ, որը կորուստ չեմ անվանում». Օհանյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Մարտ 31,2017 15:57

«Շնորհիվ «Ժառանգություն» կուսակցության, մենք բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ ունենք, ամեն ինչ անելու ենք, որ մեր ձայները պահենք: Հուսով եմ՝ կստացվի»,- այսօր հրավիրած ասուլիսում մեր հարցին՝ արդյոք կկարողանա՞ք ընտրատեղամասերում քվեն պահել՝ պատասխանեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը:

Մեր հարցին՝ վարկանիշային այս ընտրակարգի պայմաններում մարդիկ ռեյտինգային թեկնածուին ձայն տալով՝ կուսակցությանն են ընտրելու, դուք ունե՞ք վարկանիշային ուժեղ թեկնածուներ, որոնք կարող են դաշինքի համար ձայն ապահովել՝ Օսկանյանը պատասխանեց. «Մեր չափանիշն այլ է եղել, ինչ իշխող կուսակցությանը: Մենք չենք գնացել այնպիսի թեկնածուների հետեւից, որոնք փող են բաժանելու, գնացել ենք այդ մարդկանց հեղինակության, ազնվությանը, որոնք լավ գիտելիքներ ունեն: Կարծում եմ, լավ թեկնածուներ ունենք, մնում է ժողովուրդը իր որոշումը կայացնի»:

Լրագրողներից մեկը Սեյրան Օհանյանին հարց ուղղեց ապրիլյան պատերազմի մասին, թե կոնկրետ մարդկային ի՞նչ քանակի կորուստներ ենք ունեցել եւ հայտարարվեց, որ 800 հա տարածքը, որը կորցրել ենք, ռազմավարական նշանակություն չուներ, մենք շա՞տ ունենք այդպիսի տարածքներ, որոնք ռազմավարական որեւէ կարեւորություն չունեն, բայց այդ տարածքների համար զինվորներ ենք կորցնում:

Սեյրան Օհանյանի պատասխանը ուշագրավ էր. «Ապրիլյան 4 օրվա ընթացքում մենք ունեցել ենք 77 զոհ, ես նորից կրկնում եմ՝ կորուստ չեմ անվանում, որովհետեւ մենք իրականության մեջ ոչ թե կորցնում ենք, այլ գտնում ենք այն հերոսներին, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը, Արցախը եւ մեր ժողովրդի արժանապատվությունը: Մնացած հարցերը կարող եք տալ այսօրվա գործող իշխանություններին: Այն տարածքները, որտեղ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն է, գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ եւ անհրաժեշտության դեպքում արագ գործողությունների եւ կրակային խոցման կամ ճնշման տակ եւ կարող են արագ վերականգնվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031