Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա հնարած կազմակերպություն է հենց նախագահականի կողմից». ՕՐՕ-ն չի հավատում «Գելափի» հարցումներին

Մարտ 31,2017 15:49

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր ամփոփեց քարոզարշավը: Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ իրենք հարաճուն ուժով առաջ են գնում: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հնարավորություն ունեն եւ ակնկալում են, որ իշխող կուսակցությանն ուղարկելու են դեպի պարկեշտ ընդդիմության շարք:

Aravot.am-ի հարցին՝ քիչ առաջ հրապարակվեցին իսկական ամերիկյան «Գելափի» նոր հարցումները, ըստ որի, ՕՐՕ-ն հավաքելու է 4 տոկոս ձայն եւ Սեյրան Օհանյանին մարդիկ դրական են վերաբերվում ճիշտ այնքան, որքան Սերժ Սարգսյանին՝ 39 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը 36 տոկոս է, Վարդան Օսկանյանինը՝ 33 տոկոս, այսինքն՝ ավելի քիչ, քան Քոչարյանի ու Էդմոն Մարուքյանի վարկանիշն է, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Վարդան Օսկանյանը պատասխանեց բոլորի փոխարեն. «Դա հնարած կազմակերպություն է հենց նախագահականի կողմից՝ նրանց ֆինանսավորմամբ»: Նա ասաց, որ իրենք իրենց հարցումներն են արել եւ պարզել են, որ իրենք ծանրակշիռ տեղ են ունենալու խորհրդարանում, բայց տոկոսները չի կարող հրապարակել, քանի որ պայմանավորվածություն է եղել, որ դա փակ է լինելու:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախագահական ընտրություններում էլ հարցումները իրեն 5 տոկոս էին տալիս, բայց բոլորը տեսան՝ ինչ եղավ. «Իմ անձնական վարկանիշը շատ բարձր է՝ ի հաշիվ դաշինքի, կտեսնեք ինչ արդյունքներ են լինելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք ձեր հարցումներով ասացիք, որ «Ծառուկյանն» է առաջին տեղում, դա նշանակում է, որ նա է որոշելու՝ ձեր հետ կոալիցիա կազմելու է, թե ոչ, դուք հանդիպել եք Ծառուկյանի հետ, ի՞նչ եք որոշել՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես նաեւ նախկինում մի քանի անգամ հանդիպել եմ, մեր մոտ բարիդրացիական հարաբերություններ են եւ այդ հարաբերությունները պահպանվելու են»:

Հարցին՝ եթե ՀՀԿ-ն 50+1 տոկոս հավաքի, ի՞նչ հետընտրական զարգացումներ են սպասվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ժողովուրդը կհուշի, թե որքանով է ինքը հետեւողական՝ իր քվեն պաշտպանելու գործում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031