«Մեր ներկայությունը կարեւոր է»,-«Մեդիա կենտրոնում» քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը մի շարք սփյուռքահայ հայտնիների հետ ՀՀ-ում է՝ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար:
Թանկյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է որպես դիտորդ ՀՀ-ում ներկա գտնվելը: Նա կարեւորեց նաեւ սփյուռքի հայտնիների՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո հիմնադրած «Արդարություն Հայաստանին» նախաձեռնությունը, որի անդամ է ինքը:
Երաժիշտը համոզմունք հայտնեց, որ քաղաքական կյանքի հանդեպ ՀՀ քաղաքացիների անտարբերությանը վերջ տալ է պետք:
Հանդիպման այլ մանրամասները՝ տեսանյութերում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ