Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է և միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը, որը կայացել է հակամարտության էսկալացիայի տարելիցի կապակցությամբ:
«Հայաստանը 2016թ. ապրիլյան բախումների ժամանակ դիմել է միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ խնդրելով դադարեցնել բախումները»,-ասել է Ալիևը՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտությունը «մեր ներքին խնդիրն է և ներքին գործը»:
Ալիևը նաև հայտարարել է, որ «միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»: