Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի խնդիրը, այդպիսի բան չկա, չի եղել եւ չի կարող լինել». Օսկանյան

Մարտ 31,2017 14:45

Այսօր քարոզարշավի վերջին օրն է եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն ամփոփիչ ասուլիսով հանդես եկան: Սեյրան Օհանյանն ասաց, որ այս ընտրություններում թաղապետ ու թաղի լավ տղա չեն ընտրում, պետք է մարդիկ քաղաքական թիմ ընտրեն, որը կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը, թիմ, որը կստանձնի ԼՂ հարցի լուծման ողջ գործընթացը:

Վարդան Օսկանյանն ասաց՝ հաշվի առնելով ձախողումներն ու արդյունքները, կարելի է ասել՝ արտաքին քաղաքականությունն իր նպատակին երբեք չի ծառայել, մեր սուվերենության աստիճանը նվազել է, մենք մեր տեղն ու դերը կորցրել ենք միջազգային թատերաբեմում տարածաշրջանում: Արտաքին քաղաքականությունը ճոճվել է, քաղաքական հենք չեն ունեցել, քամին ինչ ուղղությամբ փչել , այն ուղղությամբ գնացել է:

Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Ուրվագիծ» հաղորդմանը Օսկանյանի հասցեին քննադատությանը, որ մադրիդյան սկզբունքների հայրն էր, հիմա այդ սկզբունքները որբ են, մադրիդյան սկզբունքների խորթ հայրն է՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Նախ ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի խնդիրը: Դա ես ցավով եմ արձանագրում: Այդպիսի բան չկա, չի եղել եւ չի կարող լինել: 90-ականներից մի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել եւ 90-ականներին, եւ 2000-ականներին, բայց ՀՀ որեւէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել:

Մեր ժողովուրդը մինչեւ 2008-ը մի քանի բան է ապացուցել, որն այժմեական է ԼՂ հարցի շուրջ տարածվող քննարկմանը՝ հնարավոր է խաղաղություն պահպանել եւ զարգանալ այս պայմաններում, հնարավոր է արտագաղթը կանգնեցնել՝ 3 տարի ՀՀ-ում արտագաղթը կանգնել է: Այդ բոլորը կարելի է անել առանց դրսից պարտքեր վերցնելու: Այդ տարիներին մեզ հաջողվել է ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում եւ դա ընդունել է միջազգային հանրությունը, դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, մեր ժամանակ է դա եղել: Այնպես որ, վերադառնալով 90-ականներ եւ ցուցաբերել այս պարտվողական թույլ մոտեցումը, որեւէ դրական բան չի կարող ունենալ:

Մեր դաշինքում համոզված ենք, որ ռեալ հնարավորություն կա եւ տնտեսական աճ ապահովել, եւ արտագաղթը կանգնեցնել, երկրում խաղաղություն պահպանել եւ ԼՂ հարցում հաջորդ քայլը կատարել՝ ինքնորոշման իրավունքից անցնել ԼՂ անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Դրա ռեալ հնարավորությունը մենք տեսնում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031