Ընդամենը 2 օրից Ազգային ժողովի ընտրություններն են, մինչդեռ շատ ընտրատեղամասեր մնում են անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կան ընտրատեղամասեր, որոնք թեեւ ունեն թեքահարթակներ, բայց դրանցից օգտվելու համար քաղաքացին առնվազն կասկադյորական հմտությունների պետք է տիրապետի:
Օրինակ՝ Բակունցի անվան քոլեջում տեղակայված ընտրատեղամասում մի քանի տախտակներ իրար ամրացնելով՝ թեքահարթակ են սարքել:
Իսկ Բելինսկու անվան դպրոցում, որտեղ եւս ընտրատեղամաս կա, թեեւ թեքահարթակը բետոնե է, սակայն դրանից օգտվելը ռիսկային է՝ թեքությունը շատ է: Մեզ հետ զրույցում հաշմանդամություն ունեցող եւ անվասայլակից օգտվող անձինք վստահեցրին, որ այս 2 թեքահարթակները չափանիշներին չեն համապատասխանում, եւ միայնակ չեն փորձի օգտվել դրանցից:
Դեռ 7 տարի առաջ մեր պետությունը պարտավորվել է ՄԱԿ-ի կոնվենցիայով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանել, միջավայրը
մատչելի դարձնել, այնուամենայնիվ՝ նրանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել:
Կարդացեք նաև
ԼԻԱՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ»
31,03.2017