Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության հարցով «Լավրովի ծրագիր» գոյություն չունի. ՌԴ ԱԳ նախարար

Մարտ 31,2017 14:09

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել APA ադրբեջանական գործակալությանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին, արցախյան հակամարտության կարգավորմանը:

ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկը: Նա նշել է, որ խոսք անգամ չի գնում հակամարտության կարգավորման նոր ծրագիր առաջարկելու մասին, որն արմատապես կփոխի համանախագահների կողմից մշակված սխեման:

«Բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ «Լավրովի որևէ պլան» գոյություն չունի: Գաղափարների հիմքում, որոնք այժմ քննարկվում են, ընկած են առաջարկներ, որոնք հավաքական կերպով մշակվել են երեք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ընդգծել է Լավրովը:

«Մեզ համար միևնույն չէ՝ ինչ է տեղի ունենում մեր հարևան տարածաշրջանում: Հետաքրքրված ենք նրանով, որ այդտեղ խաղաղություն և հանգստություն տիրի, սահմանները բացվեն, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Ուստի ԼՂ հակամարտության լուծումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Չեմ կարող համաձայնել այն տեսակետի հետ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ոչ մի քայլ չի արվել: Այս թեման միշտ գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում, որոնք ինչպես հավաքական, այնպես էլ ինքնուրույն ջանքեր են գործադրում՝ ուղղված տվյալ խնդրի կարգավորմանը»,-շեշտել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ամենակարևորն է օգնել կողմերին գտնելու հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցում կատարել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի նախապատրաստմանը: Լավրովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, միասնական դիրքորոշում ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Պարբերաբար տարածաշրջան այցելելով՝ նրանք, որպես կանոն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: Կարծում եմ՝ նման թիմային մոտեցումը վկայում է այն մասին, թե ինչպես պետք է համագործակցել միջազգային հակամարտությունները հաղթահարելու հարցում: Հույս ունեմ, որ Ղարաբաղյան հակամարտության հարցով մեր սերտ համագործակցությունը Վաշինգտոնի, ինչպես նաև Փարիզի հետ, կշարունակվի»,- հավելել է նախարարը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կետեր են մնացել, որոնք ամենաբարդն են: «Հարկ է նշել, որ ԼՂ հակամարտության թեման շատ զգայուն սյուժե ունի, այդ պատճառով բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ շատ բնագավառներ արդեն համաձայնեցված են: Մնացել են մի քանի հարցեր: Բայց դրանք ամենաբարդն են: Դեռևս չի հաջողվել փոխզիջման գալ: Այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը, անդրադառնալով Ադրբեջանի հավանական անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանն, ասել է. «Մենք կարող ենք միայն ողջունել Եվրասիական տնտեսական ինտեգրացման գործընթացում Ադրբեջանի հավանական մասնակցությունը: ԵՏՄ-ի գործունեության ընթացքում մասնակիցների թիվը երեքից դարձել է հինգ: Դա ապացուցում է այն, որ Միությունն անդամ պետություններին զգալի առավելություններ է տալիս, որոնք կարելի է ստանալ՝ հասանելիություն ունենալով տնտեսական ընդհանուր տարածքին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031