Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոգեւոր Հայաստան». անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը

Մարտ 31,2017 13:28

Հայրենակիցներ.

Ապրիլի 2-ի կորստի ցավն ու մեր ինքնության լուսե պոռթկումը այդ օրվա տարելիցին նշանակված ընտրություններով արատավորելու անբարո գործընթացը մեզ պարտավորեցնում է առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել այդ օրվա, և ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը:
Ի հակադրություն չնչին, անարժանապատիվ ապրելու մեզ պարտադրվող կենսակերպի, որպես մեր արմատներից բխող ինքնությանն ուղղված սթափեցնող ճիչ ենք ընկալում.
• Սահմանը պաշտպանող մեր երեխաների անձնազոհ, անօրինակ սխրանքը.
• Բարձրագույն մարդկային նկարագիր դրսևորած սպայի հայրական ինքնազոհությունը.
• Կյանքի ու մահվան բովում մաքառող հալեպահայերի դրամահավաքը ի պաշտպանություն Արցախի.
• Ազատամարտիկների, բազում կամավորների, դպրոցականների, համայն հայության մոբիլիզացիան հանուն հայրենիքի…

…Էլի ու էլի մեր ճշմարիտ ինքնության բազում դրսևորումներ, ինչի շարունակական լինելու փառահեղ վկայությունն է նաև “հաց բերողի” առասպելական վարքը:
Հոգևոր Հայաստանը այդ օրերի ինքնաբուխ պոռթկումը գնահատելով պատմական, փաստում է, որ այսուհետ այդ խորհուրդը մեր արթնացումը դարձնում է անշրջելի և ժողովրդի հոգեբանության մեջ ամրագրվում որպես առաջիկա հաղթանակների ոգեղեն ուղենիշ:

Հասմիկ Պապյան – օպերային երգչուհի
Նարինե Թուխիկյան – բանասեր
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան – պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան – երաժիշտ, երգահան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031