Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց հաշվարկվել է 1,8մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Մարտ 31,2017 13:14

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 27.03-31.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել 1816.33 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 211.99 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և  հաշվարկվել է 181.99հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30.0հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամի և հաշվարկվել 54.34 hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 15.06 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 39.28 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Վայոց ձորի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի աշխատակիցների հետ համատեղ անցկացված շրջայցերի արդյունքում  արձանագրել է մեկ ձկնագողության դեպք: Հերհերի ջրամբարից որսացել են թվով 1000 հատ «կարաս» տեսակի ձուկ, 11 հատ «կարմրախայտ» տեսակի ձուկ և 327 հատ խեցգետին, բնությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 1մլն 55 հազար դրամ: Գործը գտնվում է մարզային քննչական բաժնում:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 6 վարչական տուգանքի որոշում` 600,0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և 6 վնասի փոխհատուցման որոշում`  368.750 հզ.դրամ ընդհանուր  գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.85 մլն.դրամ գումար:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031