Ահա եւ ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այժմ՝ տաք հետքերով, կարելի է ասել, որ ընտրական այս փուլն ունեցավ որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում էր նախորդ ընտրություններից։
Առաջինը՝ բուն ընտրական համակարգն է։ Եթե Նապոլեոնը սահմանադրության նախագծի վրա աշխատողներին կարգադրում է. «Գրեք կարճ ու անորոշ», ապա մեր դեպքում ընտրական օրենսգրքի հեղինակներին կարգադրել էին. «Գրեք երկար ու անորոշ»։
Աշխարհի ոչ մի երկրում նման ընտրական համակարգ գոյություն չունի։ Արտաքնապես այն համամասնական, կուսակցական է, բովանդակությամբ՝ միայն մեծամասնական։ Դրա վառ ապացույցն էլ տարբեր ընտրատարածքներում բազմաթիվ դանակահարությունների, ծեծկռտուքների, հաշվեհարդարների փաստն էր։
Դա մեծամասնական ընտրատարածքներում ձայների համար թեժ պայքարի արդյունքն է։ Սա էլ հենց այս ընտրարշավի մյուս առանձնահատկությունն էր։
Կարդացեք նաև
Հաջորդը, որ ամբողջությամբ լեգիտիմացվեց, ավելի ճիշտ՝ ընտրական դաշտի դռները լայն բացվեցին քրեական տարրերի, կրիմինալի, տգետ, բայց «ավտարիտետ» դեմքերի համար։ Նրանց պարզ ասվեց. կուսակցական ցուցակներից ձեռք քաշեք, գնացեք ու մեծամասնականով ձեր հարցերը լուծեք՝ ձեռի հետ էլ մեր հարցերը կլուծեք:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում