Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն ոչ թե դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելն ու ցուցակներ կազմելն է անընդունելի, այլ այդ փաստերը հրապարակելը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 31,2017 12:40

Անդրադառնալով դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրությունների թեմային՝ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե անընդունելի է, որ «համատարած կազմակերպված փորձեր են արվում ճնշում գործադրելու պետական համակարգում աշխատող ՀՀԿ-ականների վրա»։

«ՉԻ» – Փաստորեն ոչ թե դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելն ու ցուցակներ կազմելն է անընդունելի, այլ այդ փաստերը հրապարակելը։ Միջազգային մութ ուժերն իրենց դրածոների միջոցով այնպիսի ահավոր ճնշում են գործադրում մեր դպրոցների ազնվագույն տնօրենների վրա, որ նրանց ֆենած չոլկաներն աղճատվում են, ու չկա մեկը, որ պաշտպանի նրանց ոտնահարված իրավունքները։ Բայց նրանք, միեւնույն է, հերոսաբար դիմանում են անմարդկային ճնշումներին, ճրագի լույսի տակ կազմում երդվյալ նժդեհականների ցուցակները եւ ուղարկում ՀՀԿ տարածքային շտաբներ՝ կերտելով մեր հայրենիքի պայծառ ապագան։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031