«Առավոտը» ուսումնասիրել է նախընտրական համապետական ցուցակներում առաջադրված կին թեկնածուների քանակը:
Այսպիսով՝ ամենաշատ առաջադրված կին թեկնածուները «Ազատ դեմոկրատներ» դաշինքում են՝ առաջադրված թեկնածուների մոտ 38 տոկոսը կին է, հաջորդը՝ «Ելք» դաշինքն է, այստեղ կանայք առաջադրված թեկնածուների մոտ 34 տոկոսն են կազմում: Այնուհետեւ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, այս քաղաքական ուժի ցուցակով առաջադրված թեկնածուների մոտ 32 տոկոսն է կին: Հաջորդում են ՀՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, որոնց առաջադրած թեկնածուների մոտ 30 տոկոսն է կին:
Երեք քաղաքական ուժ՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքները եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը գրեթե նույն արդյունքներն են գրանցել. նրանց առաջադրած թեկնածուների մոտ 28 տոկոսն է կին:
Կանանց ներգրավվածության ամենաքիչ ցուցանիշը Հայաստանի կոմունիստական կուսակցությունում է. կուսակցության առաջադրած թեկնածուների ընդամենը 25 տոկոսն է կին:
Կարդացեք նաև
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
31,03.2017