Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմից 1 տարի անց. իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել. Chatham House

Մարտ 31,2017 12:14

Մեկ տարի է անցել քառօրյա պատերազմից իսկ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կրկին սպառնալիքի տակ է: Միջազգային հանրությունը կարող է սպասել մինչև նոր պատերազմ բռնկվի կամ կարող է կիրառել դիվանագիտական շոկային թերապիա: Այս մասին Chatham House բրիտանական հեղինակավոր վերլուծական կայքում գրում է Լոուրենս Բրոերսը։

2016թ. ապրիլյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան արցախյան հակամարտության գոտում, այս տարի կարող են կրկնվել՝ գրում է հոդվածագիրը և հիշեցնում. ապրիլի 2-ին լրանում է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված քառօրյա պատերազմի մեկ տարին, որը ավելի քան 200 մարդու կյանք է խլել: «Վիեննայում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում զգալի առաջընթաց չգրանցվեց։ Բռնության միջադեպերը, որոնք կրկնվում են շփման գծի երկայնքում, սովորական երևույթ են դարձել, իսկ խաղաղ գործընթացը վտանգավոր դատարկության մեջ է»,- փաստում է վերլուծաբանը։

Բայց այսօրվա իրավիճակը մի քանի կետով տարբերվում է անցած տարվա իրավիճակից: «Եթե մենք շատ փորձագետների նման ընդունենք, որ անցած տարվա ապրիլին էսկալացիայի համար պատասխանատուն Ադրբեջանն է, ապա Բաքուն հիմա կարող է ցույց տալ, որ այն, ինչ նրանք համարում են խաղաղ գործընթացի վրա ազդեցության լծակի հիմնական աղբյուր, արդյունավետ չէ»,-գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Ադրբեջանը այս դեպքում ցանկություն կունենա ցուցադրել իր նոր սպառազինությունը:

Վերլուծական կենտրոնում կարծում են, որ հակամարտության սրացմանը կարող է հանգեցնել նաև տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանում, Հայաստանում, Արցախում ուժերի դասավորության փոփոխությունը: Հոդվածագիրն առանձին ուշադրություն է դարձնում նաև անցկացված հանրաքվեների վրա, որոնց արդյունքներով Հայաստանում հաստատվում են խորհրդարանական կարգեր, Ադրբեջանում՝ ընդլայնվում են նախագահի լիազորությունները, իսկ Արցախն անցում է կատարում սուպերնախագահական կառավարման ձևի:

«Եթե ԵԱՀԿ- ն պատրաստ չլինի տեսնել ու կառավարել միջազգային երկրորդ խոշոր հակամարտությունն իր տարածքում, անհրաժեշտ կլինի շտապ կերպով զգալի միջազգային ջանքեր ձեռնարկել, որպեսզի ձևակերպվի ու ներկայացվի խաղաղության ռազմավարություն՝ որպես այլընտրանք։ Միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումից հետո պետք է երաշխիքներ տրամադրի. ով է ապահովելու ապագան հակամարտությունից հետո »,- գրում է վերլուծաբանը՝ նշելով, որ այս ամենը կպահանջի միջնորդական համալիր մոտեցում, որը ի վիճակի կլինի միանգամից լուծել մի քանի հարց, ինչն անհնարին է այսօրվա բանակցային ձևաչափի պայմաններում:

Կպահանջվի զգալի ազդակ՝ անհրաժեշտ միջազգային ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնելու համար այն հակամարտության վրա, որը հարմար է բոլորին։ Այդ դինամիկան կարող է սկսվել նոր խոշոր պատերազմի արդյունքում կամ նոր խոշոր բազմակողմանի նախաձեռնության արդյունքում, որը կանխում է , այլ ոչ թե խրախուսում բռնությունը՝ ասվում է հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031