Այսօր մամուլում գրվել էր, թե ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի շտաբում ընտրակաշառք են բաժանում։ Սամվել Սանամյանն ինքը հերքել էր այդ լուրը՝ կոչ անելով չպախարակել իր անունը։
Դիմեցինք պարոն Սանամյանին՝ մեկնաբանություն ստանալու համար։ Հրապարակման հետ կապված՝ նա պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի վերջին օրերն են։ Բոլորի նյարդերը լարված են, մանավանդ պատգամավորության այն թեկնածուների, ովքեր պարտություն են կրում։ Այդ պատճառով ցանկացած քայլի փորձում են դիմել, այդ թվում իրենց կողմից վերահսկվող լրատվական միջոցներով։ Տարբեր սադրանքների են դիմում, կեղծ լուրերի տարածմամբ են զբաղվում։ Այնպես որ՝ թեթև տարեք, ամեն ինչ նորմալ է։ Ապրիլի 3-ին, 4-ին այդ ամենը կմոռացվի։ Ամեն թեկնածու կստանա իրենը, և բոլորը կհանգստանան»։
Անահիտ Գաբրիելյան