Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանն ամենացածր վարկանիշն ունի, Ծառուկյանը՝ ամենաբարձր, իսկ Օհանյանին սիրում են Սերժ Սարգսյանի չափ

Մարտ 31,2017 12:03

Այսօր հրավիրած ասուլիսում հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները: Սոցհարցումներն իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւ BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունը:

Կազմակերպիչները վստահեցրին, որ դա այսպես ասած «կոոպերատիվ» Գելափը չէ ու բոլոր հարցումներն արել են օրիգինալ «Գելափի» մեթոդով:

Այսպիսով, ըստ հարցումների, Գագիկ Ծառուկյանի վարկանիշը Հայաստանում ամենաբարձրն է քաղաքական գործիչներից՝ 73 տոկոսը նրան դրական է վերաբերում, 25 տոկոսը՝ բացասական: Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ քիչ է զիջում Ծառուկյանին՝ 72 տոկոսը նրան դրական է վերաբերում եւ 25 տոկոս հարցվածները բացասական վերաբերմունք են արտահայտել: Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը գրեթե նույնքան տոկոսով վարկանիշ ունեն՝ 40 տոկոս դրական է վերաբերում Վիգեն Սարգսյանին, 39 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին, բայց նախագահի նկատմամբ բացասական վերաբերմունքն ավելի շատ է՝ 59 տոկոս, Վիգեն Սարգսյանի նկատմամբ 49 տոկոսն է բացասական վերաբերմունք արտահայտել:

Ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանը ճիշտ այնքան վարկանիշ ունի, որքան Սերժ Սարգսյանը, միայն բացասական արտահայտվողները 2 տոկոսով պակաս են: Էդմոն Մարուքյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը 37 տոկոս է: Բայց եթե Մարուքյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 46 տոկոսը, Քոչարյանի նկատմամբ բացասական է արտահայտվել 62 տոկոսը: Ճիշտ նույնչափ բացասական վերաբերմունք ունեն հարցվածները Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Նա ունի 36 տոկոս դրական վարկանիշ, Հրանտ Բագրատյանը՝ 35 տոկոս:

35 տոկոսը դրական են արտահայտվել նաեւ Արմեն Ռուստամյանի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ 34 տոկոս է, նրան 63 տոկոսը հարցվածների բացասական են վերաբերվել:

Հետաքրքիր է, որ ամենացածրը Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն է՝ 21 տոկոս, 76 տոկոսը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք է արտահայտել: Բարձր չէ նաեւ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը՝ 25 տոկոս: Իսկ Վարդան Օսկանյանի վարկանիշը 33 տոկոս է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031