Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան». «Հայկական ժամանակ»

Մարտ 31,2017 11:51

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցները ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, խաղաղության, բարիդրացիության մասին քաղաքական այդ գործչի տեսակետն է, որը կարող են հակափաստարկներով վիճարկել քաղաքագետները կամ ընդունել։

Սակայն ի՞նչն է լարվածություն ու կասկածներ առաջացնում։ Այն, որ Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հակասում է:

Հոդվածը գրելուց առաջ արխիվում փորձում էի գտնել երեք նախագահների երբեմն արտահայտած կարծիքները ազատագրված տարածքների մասին, հանդիպեցի ահա այս նյութին։ 2009-ի օգոստոսի վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանը Իջեւանում, լրագրողների ներկայությամբ, նկատել է. «(Գործող իշխանությունները-Լ.Ա.) Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան»։ Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե՝ «Կարծում եք, Սերժ Սարգսյանը տալո՞ւ է Ղարաբաղը», Տեր-Պետրոսյանն առանց մեկ վայրկյան մտածելու՝ ասաց. «Տված-վերջացրած է արդեն»։

Սակայն ավելացրեց, որ Ղարաբաղի հանձնումը հակառակորդին անշրջելի պրոցես չէ եւ դեռեւս կարող է կանխվել։ Այսինքն՝ չարդարացրեց իշխանություններին, հակառակը՝ նկատեց, որ Ղարաբաղը «տալու» գործընթացն անշրջելի չէ։

Հիմա ասում է լրիվ այլ բան՝ մարդկանց խճճելով երեք կեչիների արանքում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031