Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Թե ինչ խոստումներ շռայլեցին, ինչ քննադատություններ հնչեցրին քաղաքական ուժերը բոլորս տեսանք`ամենքն իր նման ու իր ոճով: Ընդդիմադիր գործիչներն, ի թիվս գործող իշխանությանն ուղղված պիտակավորումների ու քննադատությունների, անվստահություն էին հայտնում միմյանց նկատմամբ, թե ով ում պատվերն է կատարում, ով է ավելի անկեղծ ընդդիմադիր, և ով` ոչ:
Իսկ Հանրապետական կուսակցության նախընտրական գործունեությունը զավեշտի վերածվեց: Մի կողմից` գյուղ-գյուղ, քաղաք-քաղաք ընկած վարչապետը գեղեցիկ ելույթներ էր ունենում, փոփոխություններից ու առաջընթացից խոսում, մյուս կողմից` իր գործընկերները, այսպես ասած ռեյտինգային թեկնածուները, վերջին երկու օրերին ցույց տվեցին իրենց իրական նպատակներն ու դեմքը` էլ համատարած ասֆալտապատում՝ կարկատանների տեսքով, էլ 5-20 հազարի սահմաններում բաժանվող գումարներ, էլ «լավ տղու» դիրքերից հնչող խոստումներ:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ