Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց ճակատին են կաշառակերների, ձայն վաճառողների ու անբարոյի պիտակներ փակցնում. «Հրապարակ»

Մարտ 31,2017 10:56

Հայաստանում աղքատ է բնակչության երրորդ մասը՝ 900 հազար մարդ։ Եվ այս մարդիկ հենց այս պահին զուրկ են կենսական, մարդկային կյանք վարելու անգամ չնչին հնարավորությունից։ Բոլորը գիտեն, նրանց երեխաներից շատերը դպրոց չեն հաճախում, գրքեր չունեն, ապրում ու մեծանում են քարուքռերի, անկտուր հյուղակների ու դեն նետված տնակների մեջ։ Հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն են պահում երկրի սահմանները, նրանք են զոհվում, զրկվում իրենց միակ կյանքից, նրանք են, որ չեն կարողանում համալիր բուժում ստանալ, հոգալ իրենց հարազատ բարեկամների առողջությունը։

Եվ, ցավալիորեն, հենց նրանք են հասարակության մի ստվար հատվածի, քաղքենի ու սնամեջ ինտելեկտուալների, թաղային խուժանի, հանցագործ թափթփուկների, խեղկատակների ու հաճկատարների գլխավոր թիրախը, նրանց ճակատին են կաշառակերների, ձայն վաճառողների ու անբարոյի պիտակներ փակցնում, կարծես վստահաբար գիտեն, ունակ են ըմբռնելու աղքատությունը, ուստի բաց ճակատով արժանապատվություն ու նամուս են քարոզում, մատ թափ տալիս։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031