Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա և վերջ. «Ժամանակ»

Մարտ 31,2017 10:42

Այսօր ավարտվում է նախընտրական քարոզարշավը, մարտի 31-ը վերջին օրն է, երբ խորհրդարանական ընտրությունների ինը մասնակից սուբյեկտները կփորձեն համոզել ընտրողին ապրիլի 2-ին քվեարկել իրենց օգտին: Ամեն մեկն իհարկե համոզում է յուրովի, և ամեն մեկը, այսպես ասած, իր ձևով և այդ ձևերից ոչ բոլորն են մեղմ ասած՝ օրինական, կամ ավելի ճիշտ՝ ոչ բոլորի համոզելու ձևերն են օրինական: Սակայն ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք և մենք, հասարակությունը դրանում համոզվեցինք հերթական քարոզարշավի ընթացքում: Ինչպիսին էր այն, բովանդակությունը, օրակարգը, որակը և այլն, երևի թե դեռ շատ առիթներ կլինի՝ խոսելու, քննարկելու, գնահատելու և համեմատելու:

Մի բան սակայն կարող ենք արձանագրել, որ անկախ ամեն ինչից կամ ամեն ինչով հանդերձ, հերթական անգամ արձանագրվեց վերջին արդեն տասնամյակի համար կարծեք թե ամրագրված մի իրողություն՝ նախընտրական և ընդհանրապես ներքաղաքական գործընթացը Հայաստանում անցնում է միևնույն համակարգի երկու տարբեր բևեռների ընդհանուր գերակայության պայմաններում, որը պայմանականորեն կարող ենք կոչել ՀՀԿ-ԲՀԿ դիմակայություն: Այս երկու գերակա բևեռների ներքո կան իհարկե տարբեր այլ դիմակայություններ, դիմակայության ենթաբևեռներ: Սա, իհարկե, առանձին խոսակցության նյութ է, թեև ոչ պակաս կարևոր: Սակայն բուն գործոնը այն է, որ այդ ամենը հասարակությունից, քաղաքացուց ըստ էության պաշտպանված է ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությամբ, որով հասարակություն-իշխանական համակարգ տարածությունը փաստորեն ենթարկվել է այսպես ասած՝ երկշերտ պաշտպանության:

Սա իրականություն է, որն ընդունելի, թե ոչ, այդուհանդերձ, այլևս զգալիորեն օբյեկտիվ է, և պահանջում է հասարակությունից կամ հաղթահարել այն՝ եթե հանրության մոտ գերակա է այդ դասավորությունից դժգոհությունը, կամ պարզապես հարմարվել և համակերպվել, սպասելով, թե ինչպես են քայլ առ քայլ միմյանց հարաբերությունները ճշտելու համակարգի այս երկու բևեռները, նորոգելու կամ թարմացնելու խաղի կանոնները, գուցե ֆորմատային, գուցե անվանական փոփոխություններով, սակայն ընդհանուր երկբևեռ կամ երկշերտ պաշտպանության ֆորմատի անփոխարինելիությամբ: Համակարգը գործնականում օբյեկտիվ և սուբյեկտիվ մոտիվներով ծնել է երկրորդ ուժին, երկրորդ բևեռը, հանրությանը գործնականում դնելով խաղից դուրս կամ մղելով լուսանցք, վերածելով դիտորդի:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031