Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը՝ տնօրենների ձայնագրությունների մասին. «Աղմուկը չի համապատասխանում երեւույթին, արհեստածին է այդ աղմուկը» «Հրապարակ»

Մարտ 31,2017 10:31

Մինչ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն արձակուրդում է, ԿԳ նախարարի պաշտոնակատար, փոխնախարար Մանուկ Մկրտչյանին ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, թե ինչով են զբաղվել այն 84 ձայնագրված տնօրենները դպրոցներում, այլ այն, թե ՀՀԿ-ի համար ձայնահավաքություն անելը խանգարե՞լ է ուսումնական պրոցեսին, թե՞ ոչ։ Եվ պարզվել է, որ ոչ։ Մանուկ Մկրտչյանն այդ եզրահանգման եկել է «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ-ի բացահայտած՝ «վարչական ռեսուրս չարաշահող եւ ՀՀԿ-ի համար ցուցակներ կազմող» 84 դպրոցների տնօրեններից 12 ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ընթացքում։ Բայց օրենքի խախտում ինչպես ԿԸՀ– ում, այնպես էլ կրթության նախարարությունում, չեն հայտնաբերել։

– Ձայնագրություններում խոստովանում են, որ այդ ցուցակները ներկայացրել են կամ քաղաքապետարան, թաղապետարան, կամ ՀՀԿ շտաբ:

– Եթե խոսքը մեր մեջ մնա, ես դրան էդպես նշանակություն չէի տա։

Հիմա, ասենք թե, դու հանրապետական ես, ես քեզ ասում եմ՝ քո կարծիքով, քանի՞ մարդ հաստատ կարող ես ասել, որ ձայնը մեզ են տալու, դու էլ ասում ես, օրինակ, 20 մարդ, ես քեզ ասում եմ՝ էդ հնարում ես, դու էլ ասում ես՝ չէ, ուզո՞ւմ ես անուններով ասեմ։ Հիմա էդտեղ ոչ թե ցուցակն է կարեւոր, այլ արդյոք այդ անունները գրվա՞ծ են հարկադրաբար։ Բայց դա չես պարզել, որովհետեւ ես բողոք չեմ ստացել։

– Այդ դեպքում ի՞նչն էր, որ հասարակության կողմից այդպես մեծ աղմուկ բարձրացրեց, քննադատության առիթ տվեց, համաձա՞յն չեք, որ ինչ-որ մի բան այն չէ այս հարցում, որքան էլ որ ԿԸՀ-ն եւ ԿԳՆ-ն այդտեղ որեւէ խախտում չգտան։

– Մենք խոսակցությունը պետք է արդար տանենք։ Ես չեմ սիրում, որ ուրիշ մարդիկ փորձում են իմ գործունեության մեջ խառնվեն։ Ես իրավունք չունեմ ԿԸՀ-ի գործունեությանը որեւէ կասկած հայտնեմ։ Ուզո՞ւմ եք անկեղծ ասեմ՝ աղմուկը չի համապատասխանում երեւույթին, արհեստածին է այդ աղմուկը։ Ես չեմ էլ կարծում, որ էդքան մեծ աղմուկ եղավ։ Երկրորդը, գիտե՞ք ինչ կա, ընտրություններ են, ամեն մեկը մի թեմա բացում է, մի թեմա խաղում է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031