Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամփորդություն «գոյություն չունեցող» երկիր. Լեռնային Ղարաբաղ. Travelblog

Մարտ 31,2017 10:26

Բլոգեր Ալեքսանդր Ալիմովը travelblog.lv կայքում «Ճամփորդություն գոյություն չունեցող երկիր. Լեռնային Ղարաբաղ. մաս առաջին. Հայաստան» խորագրով ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախ կատարած ուղևորությանը: Բլոգերը գրում է, որ նման ճամփորդության իրեն դրդել է մի քանի իրադարձություն:

«Առաջին հերթին իմ գործընկեր և ընկեր Ալեքսանդր Լապշինի աղմկահարույց գործը, որն այժմ ադրբեջանական բանտում է Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո: Երկրորդ՝ ինձ հրավիրել էին բլոգերների ֆորումի, որը կազմակերպվել էր ԼՂ-ի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում: Եվ այս վայրը այցելելու երրորդ պատճառը ճամփորդության հանդեպ իմ սերն է»,-գրել է բլոգերը՝ տրամադրելով հղում՝ ֆորումի մասին տեղեկություն ստանալու համար:

Ալիմովը գիտակցաբար չի անդրադարձել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական պահերին: Նրա կարծիքով՝ ֆորումի հոլովակը լույս կսփռի նաև արցախյան հակամարտության և իրադարձությունների ժամանակագրության վրա:

«Ցանկանում եմ ուրիշ բանի մասին պատմել: Մարդկանց, տեսարժան վայրերի, հետաքրքրիր վայրերի, զբոսաշրջային օբյեկտների, ավանդույթների, հայկական հյուրասիրության և այն մասին՝ ինչով է այժմ ապրում Արցախը և այնտեղ բնակվողները: Ինչպես ինձ թվում է, Արցախի բնակիչները հոգնել են հակամարտության և պատերազմի թեմաներից: Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտությունը շարունակվում է շուրջ 30 տարի: Երկրի, չնայած չճանաչված, իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում զբոսաշրջության զարգացման վրա»,-գրել է նա:

Ալիմովը սկզբում ժամանել է Երևան, որտեղից էլ ուղևորվել է Արցախ: Նա հիացած է մայրաքաղաքի գեղեցկությամբ: Բլոգերը փաստում է, որ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը 29 տարով մեծ է Հռոմից: Նրա աչքից, իհարկե, չի վրիպել նաև Արարատը, որը փաստացիորեն գտնվում է Թուրքիայում: «Բայց հենց այս լեռան պատկերով են կնիքում ձեր անձնագիրը, երբ ժամանում եք Հայաստան»,-գրել է Ալիմովը:

Նա մանրամասն նկարագրել է Երևանից Արցախ տանող ճանապարհը՝ անդրադառնալով տեսարժան վայրերին: «Այսպես ես հասա մինչև Արցախ, որն ավելի հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ»,-գրել է բլոգերը՝ խոստանալով հաջորդ ռեպորտաժում մանրամասն պատմել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031