Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ո՞նց կարող է ընտրակաշառք բաժանողը պայքարի կոռուպցիայի դեմ» (Տեսանյութ)

Մարտ 31,2017 10:23

«Ազատ դեմոկրատները» ծրագրային առումով 9 քաղաքական ուժերից միակ քաղաքական ուժն է, որ հստակ պահանջում է, որ Հայաստանը պետք է բռնի Եվրամիության ուղղությունը: Մենք ասում ենք, որ մենք կարող ենք այն ազատության շունչը բերել Հայաստան, որտեղ ՀՀ քաղաքացին կարիք չի ունենա վիզայի դեպի Եվրամիության երկրներ, կարիք չի ունենա ազատ տեղաշարժի արգելափակման հանդիպելու: Այսօր Հայաստանը բլոկադայի մեջ է գտնվում ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ իրավական առումով»,-մարտի 30-ին Վանաձորի «Արցախ» պուրակում կայացած հանրահավաքի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մտնի Եվրոպական միության կազմի մեջ:

Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով Հայաստանում աղքատության մակարդակը գնալով բարձրանում է: Բացի այդ, հավելեց նաեւ, որ մեր երկրում 800 եւ ավելի ԱՄՆ դոլար չի հարկվում: «Ամենուր,այդ թվում եւ Լոռիում, աղքատությունն է տիրում, մարդու իրավունքների ոտնահարումը: Եթե մարզերում այդ խնդիրները գոնե մի քիչ այլ կերպ են լուծվում՝ իրար ճանաչելու ու վստահելու ճանապարհով, ապա դա պետական մակարդակով չի ապահովում: 21-րդ դարում ունենալ այսքան գեղեցիկ քաղաք եւ այս վիճակում գտնվի, դա ուղղակի աններելի վիճակ է:

Ստվերը՝ ՀՀ-ում 34 % բյուջեի չափով չհարկվող շրջանառության միջոցն է: Այսօր բոլորը խոսում են, որ Հայաստանում կա կոռուպցիա, կա ստվեր: Ի՞նչ բան է ընտրակաշառքը՝ կլասիկ կոռուպցիա: Ոնց կարող է ընտրակաշառք բաժանողը պայքարի կոռուպցիայի դեմ: Ոնց կարա գողը պայքարի գողությունը վերացնելու դեմ»:

 

Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարն ասաց, որ իրենք կարող են Հայաստանը դուրս բերել ստեղծված տնտեսական ծանր վիճակից. «Մենք բերելու ենք այն Հայաստանը, որտեղ չի լինելու աղքատություն, ստվեր, մարդկային իրավունքների ոտնահարում, չեն լինելու տեղական բդեշխներ, չի լինելու ճնշված քաղաքացի, նույնիսկ՝ կաշկանդված ու մոլորված իշխանավոր:

ԱԺ պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն էլ հավաքվածներին հորդորեց՝ ոչ ոքի չլսել, չվախենալ եւ ապրիլի 2-ին ընտրություն կատարել խղճի մտոք:

«Տեղամասերում տեղադրված կամերաները ձեր քվեարկությունները չեն նկարելու, այլ իրենց կեղծիքները, եթե այդպիսի փորձ անեն: Այնպես, որ վախենալու բան ոչ թե դուք ունեք, այլ նրանք, ովքեր ունեն կեղծելու մտադրություն: Ձեզ բաժանված գրիչները, ինչպես նշում են, տեսագրող չեն, սիրելիներս: Դա հեքիաթի ժանրից է: Ազատ զգացեք, վարվելու դիմացինի հետ նույնքան անազնիվ, որքան անազնիվ մոտեցել են իրենք ձեզ: Իսկ եթե քաղաքական ուժը ձեզ շիտակ մոտեցմամբ է ներկայացել, գնահատեք այդ շիտակությունը»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031