«Ա1+». ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերն անց արտահերթ նիստում, որը երկու անգամ 1.5 ժամով ընդմիջվեց, որոշեց մերժեց «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ վարչական դատարան դիմելու պահանջը:
Ըստ հանձնաժողովի՝ Սյունիքի մարզի Խոզնավար դպրոցի տնօրենի գործառույթներին իրավական գնահատական տալը դուրս է ԿԸՀ-ի լիազորություններից, սակայն այս դեպքով նյութերը կուղարկվեն դատախազություն:
Մուկուչյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունների մանկավարժներին արգելված չի քարոզչական նյութեր տարածելը եւ քարոզչություն իրականացնելը, արգելվում է քարոզչությունը լիազորություններն իրականացնելիս: Նա նաեւ նշեց, որ դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցների մի մասը հերքել են, որ ցուցակագրումների եղել է դպրոցներում, այլ խոսք է գնացել ընտրատեղամասում ընտրողների ցուցակների մասով: «Ցուցակների կազմումը չի համարվում քարոզչություն, իսկ վարչական ռեսուրսի կիրառումը ապասուցված չէ»,- ԿԸՀ որոշման նախագիծն ընթերցելիս ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դատարան դիմելուց պետք է լիներ ընտրախախտման շարունակական լինելու դեպքեր, որոնց վերաբերյալ վարչական վարույթում ապացույցներ ձեռք չեն բերվել: