ՀՀ ԱԺ ապրիլի երկուսի ընտրության քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչական պաստառներ փակցնելու համար 10 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում անվճար տեղեր է առանձնացրել:
Երեւանում 402 տեղ՝ երկուական վահանակով, 410 տեղ էլ մարզերում: Ոչ բոլոր վահանակներն են ամբողջությամբ լցված: Չնայած սրան, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նախընտրում են իրենց պաստառները փակցնել դրանց համար չնախատեսված վայրերում: Սա այնքան էլ oրինական չէ, իսկ թեկնածուները խոսում են օրինականության մասին: Հավանաբար առաջնորդվում են ռուսական «Սեպը սեպով են հանում» ասացվածքով. անօրինականության դեմ անօրինականությամբ են պայքարում:
ՄԱՐԻԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
30,03.2017