Մարտի 15-ի իր որոշման մեջ ԱՄՆ-ի դատավոր Դերիք Ուաթսոնը ժամանակավորապես արգելք է դրել կառավարության վրա՝ Դոնալդ Թրամփի՝ մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ-ը արգելելու որոշումը սահմանափակելով:
Ուաթսոնն ասել է, որ որևէ հանգամանք իր որոշման ընդունման պահից փոփոխության չի ենթարկվել, ուստի որոշումը մնում է ուժի մեջ: Այն ներառում է նաև Հավայի նահանգի առաջ քաշած փաստարկները, որ նախագահ Թրամփն ու նրա թիմը խտրականություն են կիրառում մահմեդականների հանդեպ:
Հավայի նահանգի դատախազ Դուգլաս Չինը չորեքշաբթի օրը խոսել է ընդդեմ Թրամփի հրամանագրի Հոնոլուլույի դատարանում:
«Դատարանում ասածս այն է, որ փաստաթղթում գրված բառերը մի գուցե թվան չեզոք, սակայն սա ակնհայտ հակամահմեդական արգելք է»,- ասել է Չինը։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:
այս ալ ահա մի այժմէական ապացոյց, թէ ԱՄՆ-ում եւս դատարանները կարող են ապօրինի որոշումներ արձակել, զուտ քաղաքական նկատառումներով
ըստ ԱՄՆ Օրէնքի, ըստ ԱՄՆ Սահմանադրութեան, ակնյայտօրէն անհիմն է ընդիմադիր կուսակցութեան ծառայող այս առաջին ատեանի դատաւորի որոշումը
Վեհագոյն Դատարանը յառաջիկային կը հաստատէ այս, վստահ եղէք