Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում վաստակեց 57,14 միավոր եւ 36 մասնակիցների մեջ հանգրվանեց նախավերջին՝ 35-րդ հորիզոնականում:
Սլավիկը չկարողացավ տեղ զբաղեցնել 24 ուժեղագույնների մեջ եւ եզրափակչի ուղեգիր նվաճել, սակայն իրենից ետ թողեց ադրբեջանցի մարզիկին:
Վաղը ցերեկը պայքարի մեջ կներգրավվի Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը, իսկ երեկոյան Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի կամավոր ծրագրում կփորձի 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ facebook-ի