Հաճախ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի սուր քննադատական ելույթներից հետո մարդիկ ասում են, որ եթե նա իսկապես ընդդիմադիր լիներ, իշխանությունների վերահսկողությունից դուրս լիներ՝ այդքան բառերից հետո նրան կվերացնեին:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դա էլ նոր փաստարկ է, ասում են՝ եթե կենդանի ես, ուրեմն ընդդիմություն չես»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա շրջանառության մեջ են դնում եւ հրապարակային ասում են իրենց ընդդիմադիր համարող ուժերը. «Ես էլ հարց եմ տալիս՝ բա ձե՞զ ինչի չեն սպանում, բա ինչի՞ ձեր բիզնեսները չեն խլում, ինչի՞ ձեզ չեն սնանկացնում, ինչի՞ դուք հեռուստաընկերություն ունեք, ես չունեմ, ինչի՞ դուք միլիոնատեր եք, ես միլիոնատեր չեմ, ինչի՞ դուք ախրանայով եք ֆռֆռում, ես՝ չէ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո ձեր ֆինանսական միջոցները չե՞ն ավելացել, որովհետեւ հաճախ դա շահարկվում է, ասում են՝ նոր օֆիս եք բացել եւ այլն: Նիկոլ Փաշինյանը բարկացած պատասխանեց. «Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել, որեւէ տեղից ես դուրս չեմ եկել: ՀԱԿ-ն է դուրս եկել ՀԱԿ-ից: Որտե՞ղ է այդ գույքը, այդ օֆիսը, սո՛ւտ են ասում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ