Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աջափնյակում որոշ շենքերի դռներին գրված է, որ մեր ձայնը տալիս ենք Արման Սահակյանին, մեզ չանհանգստացնել». Արմեն Առաքելյան

Մարտ 30,2017 17:55

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Առաքելյանը զարմացած է, թե Երևանում էլ կան ավատատիրական, ֆեոդալական տարածքներ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Օրինակ՝ Աջափնյակի որոշ մասերում հանդիպել ենք իրավիճակի, երբ շենքի դռներին գրված է, որ մեր ձայնը տալիս ենք Արման Սահակյանին, մեզ չանհանգստացնել: Կամ, եթե ուզում էինք մի բան խոսել մարդկանց հետ, միանգամից մի քանի հոգի հարձակվում էր վրադ, թե գործ չունեք»:

Նա նշեց, թե որոշ ուժեր մանիպուլյացիաների են դիմում. օրինակ՝ «Ելքը», երբ հայտարարում է, որ իրենք անցել են, անցողիկ շեմում են ու հորդորում են, թե մի փոքր է պակասում, մեզ տվեք, որ մենք անցնենք:

Ըստ պարոն Առաքելյանի՝ մանիպուլյացիա են անում նաև «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները, երբ ասում են, որ մանր ընդդիմադիր կուսակցություններին ձայն մի տվեք, տվեք մեզ, որ մենք ունենանք 50+1:

Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածուի՝ ամենամեծ մանիպուլյացիան Լևոն Տեր Պետրոսյանինն էր: Նա մանրամասնեց. «Երբ ղարաբաղյան հակամարտության մասին էր խոսում, մեր տեսակետը ներկայացնելիս մեր նշած 10 կետերից միայն մեկը նշեց ու ներկայացրեց, թե «Ազատ դեմոկրատները» նույնպես կողմնակից են լուծման՝ իրենց գաղափարին՝ փուլային տարբերակին:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանը, գնահատելով քարոզարշավը, վստահեցրեց. «Ամենաբազմամարդն ու ամենաինքնաբուխը Ծառուկյան Գագիկի, «Ծառուկյան» դաշինքի հավաքներն էին: Ժողովուրդը կարծես թե կողմնորոշված է. մենք համոզված ենք, որ 50 և ավելի տոկոս ենք ունենալու»:

Դառնալով մեղադրանքներին, թե «Ծառուկյան» դաշինքը մանիպուլյացիաների է դիմում, պարոն Խաչատրյանն արձագանքեց. «Միգուցե որոշ ռեյտինգային թեկնածուների թիմակիցներ որոշակի նման քայլեր անում են. ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել: Դա էական նշանակություն ունենալ չի կարող:Մի ուրիշի համար ասում է, թե մուտքի դուռը փակել են, ոնց որ քաղմասից գալիս գնում են, էլ տուն մտնել չի կարող, բայց դա միայն նեգատիվ կարող է ազդել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031