Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմկուսին առաջարկել են կոալիցիա կազմել». Տաճատ Սարգսյանը պատմեց ծիծաղելի առաջարկի մասին

Մարտ 30,2017 17:50

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր ամփոփեց քարոզարշավը: Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը կրկին հիշեցրեց անկախությունից հետո Հայաստանում ծավալված իրադարձությունները:

«Անկախության առաջին տարիներին իշխանության եկած մեր ընկերները՝ կեղծելով կոմկուսի ձայները, ոչ ազնիվ վարքագիծ դրսեւորելով, դուրս թողեցին ԱԺ ընտրություններին մասնակցելուց, զրկելով հայ ժողովրդի ձայնը բարձրացնելու հնարավորությունից:

Որ ԱԺ-ում չհնչի կուսակցական գաղափարախոսությունը, չընդունվեն որոշումներ, որոնք կբխեին ժողովրդի շահերից»,- ասաց պարոն Սարգսյանը:

Ըստ նրա, նախքան ընտրությունների նախապատրաստական փուլ մտնելն իրենք կարծում էին, որ ՀՀ քաղաքացին չի մոռացել կոմկուսին, երանելի տարիները. «Շփվելով ժողովրդի հետ, ներկայացնելով մեր ծրագիրը՝ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ դա այդպես է: Մեր ծրագրում ընդգրկված են բոլոր բնագավառները, հարաբերվելով ժողովրդի հետ իմացանք՝ ինչպիսին է ժողովրդի հոգսը: Շատ ափսոսացինք, որ անկախության առաջին տարիներին թալանվեց սովետական Հայաստանի տարիների հայ ժողովրդի ունեցվածքը, եթե նույնիսկ օտարը գար երկիրը գրավեր, այդպես բարբարոս չէր վարվի ժողովրդի հետ, ինչպես արեցին այն ժամանակ իշխանության եկածները: Թալանվեցին նույնիսկ երկրաշարժի ժամանակ հանրապետություն ներմուծված բոլոր միջոցները, շատ անարդար գտնվեցին կոմկուսի նկատմամբ, ոչ օրենքի ուժով վերցրին նրա ունեցվածքը՝ շարժական ու անշարժ բոլոր միջոցները»:

Տաճատ Սարգսյանը վստահ է՝ ի դեմս կոմկուսի Հայաստանում կա շատ հզոր գաղափարախոսություն ունեցող կուսակցություն: Ըստ նրա, երբ իրենց առաջարկել են կոալիցիա կազմել այս կամ այն ուժի հետ, այդ առաջարկությունն իրենց մեջ ծիծաղ է առաջացրել.«Չենք տեսնում որեւէ ուժի, որի գաղափարախոսությունը կարող է դրվել մեր կուսակցության գաղափարախոսության կողքին»:

Կոմկուսի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանի խոսքով էլ՝ ողջ քարոզարշավի ընթացքում փորձել են հասկանալ իրենց ծրագրի իրատեսական լինելը, բազմաթիվ առաջարկներ են ստացել իրենց ընտրողներից, ըստ նրա, բոլորն էլ միակարծիք են, որ այսպես ապրել չի կարելի. «Մի խումբ հարուստներ ավելի են հարստացել, իսկ հսկայածավալ մի զանգված դարձել է աղքատ ու պանդուխտի ցուպն է վերցրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031