Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, որը Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի:
ԱԳՆ հաղորդագրություն