Timeturk.com թուրքական կայքն անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
Կայքը, վկայակոչելով Sputnik թուրքական ծառայությանը, գրում է, որ ՀՀ առաջին նախագահը հայտարարել է, թե պետք է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները: Կայքի փոխանցմամբ՝ Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ այս տեսակետն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դրույթներին:
«Հողերը վերադարձնելը մեզնից կամ Ադրբեջանից կախված չէ: Եթե դա չանենք ինքնակամ, մի օր այդ հողերը մեզնից պատժամիջոցներով կվերցնեն»,- մեջբերել է կայքը Տեր-Պետրոսյանի խոսքը:
Թուրքական աղբյուրը մեջբերել է նաև առաջին նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքը կաջակցի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությանը, եթե վերջինս ընթանա իր նշած ճանապարհով: