ՀՀԿ պատգամավորի թեկնածու, անկուսակցական, ազատամարտիկ Վլադիկ Աբրահամյանը համոզված է, որ ոչ մի հայ իրավունք չունի ասել՝ «հող հանձնել»: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր նա անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին՝ նշեց. «Այդքան զոհ ու կորուստ ենք տվել…Որոշ տարածքներ կարելի է հանձնել, բայց միայն Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման դիմաց»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն էլ համոզմունք հայտնեց, որ հող հանձնելով՝ նոր աղետներ ենք նախապատրաստում: Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե «ոչմիթիզհողականներն» են իրական դավաճանները, Ափինյանը նկատեց. «Ոչ մեկին պետք չի դավաճան համարել ու վիրավորական խոսքեր ասել, բայց պատմությունը ցույց է տվել, որ թուրքին երբեք պետք չէ հավատալ: Թուրքը կարող է բանակցել, միաժամանակ՝ հարձակման հրաման տալ»:
Կարդացեք նաև
Վլադիկ Աբրահամյանն էլ իր հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանին «Լեւոն 3-րդ թագավոր» անվանեց. «Նրա օրոք է եղել Արցախի ազատագրումը, բայց եթե ասում է՝ «հողերը հանձնում ենք», ոչ մի զինվոր համաձայն չի լինի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ