Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումներ Շուշիի իրանական մզկիթի տարածքում. hushardzan.am

Մարտ 30,2017 16:32

Ավելի քան մեկ շաբաթ է Արցախում հնագիտական պեղումներ են իրականացվում։ Արցախի Հանրապետության «Պատմական ﬕջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը մարտի 21-ից աշխատում է Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում։ Այս մզկիթը կառուցվել է 1883թ.-ին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի վնասված, բայց կանգուն է։ Ըստ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի`«Վերին մզկիթի» տարածքում անցկացվող հնագիտական պեղումները թույլ կտան հուշարձանի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմել։

Պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի ղեկավարած հնագիտական արշավախումբն այս օրերին աշխատում է հուշարձանի արևելյան և արևմտյան տապանաբակերում։ «Ե′վ պեղումները, և′ դրան հաջորդող վերականգնման աշխատանքները լավագույն վկայությունն են, որ Արցախի տարածքում պահպանվում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև` օտարներինը։ Սա մշակութային հանդուրժողականության վառ դրսևորում է»,-համոզված է արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանը։ Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին:

Նյութի մանրամասները կարդացեք hushardzan.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031