Ermenihaber.am. Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հեղինակած «Մի գնա» երգը վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում մեծ լսարան է ձեռք բերել: «Spotify Türkiye» երաժշտական ծառայության ներկայացրած հիթ-շքերթում այն շաբաթը սկսել է 23-րդ հորիզոնականից:
Բազմաթիվ թուրք օգտատերեր Youtube-ում և այլ սոցկայքերում կիսվել են երգի տեսահոլովակով: «Մի գնա»-ն քննարկման թեմա է դարձել մի շարք ժամանցային ֆորումներում:
Մասնավորապես, թուրքական «ekşi sözlük» բառարանային-բացատրական կայքի ֆորումում այս երգին նվիրված հատուկ թեմա է բացվել: Սակայն, թուրք օգտատերերի մեծ մասին հայտնի չէ, որ երգի հեղինակները հայերն են: «Մի գնա»-ն հիմնականում ներկայացվում է որպես քրդական կամ արաբական երգ, անգամ կարծիքներ են հնչել, թե երգը ադրբեջաներեն կամ իտալերեն է: