Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը

Մարտ 30,2017 16:10

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 30-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում հանձնաժողովներում կազմակերպված քննարկումների արդյունքները, այնուհետև, առաջնորդվելով կանոնակարգային պահանջներով՝ հրապարակել խմբակցությունների ներկայացրած տեղեկանքները, որոնց համաձայն «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխության արդյունքում խմբակցության ղեկավար է նշանակվել Արմեն Սարգսյանը՝ փոխարինելով Դավիթ Իշխանյանին, քարտուղար է նշանակվել Ալյոշա Գաբրիելյանը՝ փոխարինելով Ռիտա Մնացականյանին: «Շարժում-88» խմբակցության կազմը համալրել է նախորդ նիստին պատգամավորական լիազորություններն ստանձնած Վիլեն Սաֆարյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քվեարկել և ընդունել է.

«ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին»  ԼՂՀ օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որի ընդունումը, ըստ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Ս.Պետրոսյանի, նպատակ ունի առավել բարձրացնել  քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ուժերի գործունեությունը և դրանք համապատասխանեցնել արդի պահանջներին:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ նիստի օրակարգում ներառված «Մարդու  վերարտադրողական  առողջության  և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանի, Լեռնիկ Հովհաննիսյանի, Էդուարդ Աղաբեկյանի, Վիլեն Սաֆարյանի և Արսեն Առստամյանի համահեղինակությամբ ներկայացված «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի կանոնակարգել սահմանված պարբերականությամբ պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար վարժական հավաքների անցկացումը և զինված ուժերի կազմում պահանջվող պատրաստվածություն ստացած պահեստազորի  տեղի ու դերի հստակեցման հարցերը:

Լիագումար նիստը շարունակվել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2016թ. Գործունեության մասին հաղորդմամբ, որը ներկայացրել է հանրային հեռուստառադիո¬ընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը: Պատգամավորները զեկուցողին են առաջադրել մասնագետների պատրաստմանը, Արցախի հեռուստատեսության՝ առանձին հաճախականության ձեռք բերմանը, առկա թերություններին վերաբերող հարցեր:

Նիստի եզրափակմանը պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արմեն Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031