«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը դեմ է Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքներում» ամրագրված մոտեցումներին: «Ալիեւին հարցրեք՝ նա դրանց կո՞ղմ է, թե՝ ոչ: Ավելին, Արցախի ժողովրդին ո՞վ է հարցրել, թե ինչ են ուզում: Արցախը պետք է պատասխանի այդ հարցին»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, ասաց Մելքումյանը:
Նրա դիտարկմամբ՝ ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախին բանակցային սեղանի շուրջը վերադարձնելն է. «Արցախն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: Այս փուլում որեւէ մեկը կողմ չէ փոխզիջումների ընկալմանը, այն կենսունակ չէ: Զոհերի ընտանիքներին հարցրե՞լ եք՝ իրենց որդիներն ինչի՞ համար են զոհվել…:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ