Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի սպասում, որ տեսանելի ապագայում լուրջ առաջընթաց կլինի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, բայց կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է պահպանել բանակցային գործընթացը: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր Մինասյանը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ եւ ՀՀ կատարած այցերից՝ ասելով, որ նրանք ավելի հստակ են դիտարկում շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման եւ վստահության ապահովման անհրաժեշտությունը, ինչը մերժում է Ադրբեջանը:
«Տպավորություն է, որ Մինսկի խումբն ուզում է առաջ քաշել Կասպրչիկի գրասենյակի լիազորություններն ավելացնելու եւ վստահության մեխանիզմների ներդրման հարցերը: Ուզում են, որովհետեւ դա կարող է նպաստել լարվածության նվազեցմանը»,-նկատեց Մինասյանը:
Անդրադառնալով ապրիլյան էսկալացիայի կրկնության հավանականությանը, նա համոզմունք հայտնեց, որ ներկայում Ադրբեջանին անհամեմատ ավելի դժվար կլինի այդպիսի նոր սրացման գնալ. «Հայկական կողմը ցույց է տալիս, որ եթե «ապրիլյանի» պես զարգացումներ լինեն, ինքը կգնա սեփական էսկալացիայի ավելացմանը, եթե Ադրբեջանը շարունակի սպառնալիքները»:
Խոսելով նաեւ ներքաղաքական զարգացումների մասին՝ քաղաքագետը նշեց, որ յուրաքանչյուր դեպքում Խորհրդարանում երեք ուժի է տեսնում՝ «ԵԼՔ» եւ «Ծառուկյան» դաշինքներին, ՀՀԿ-ին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ