Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ նախագահը կցանկանա ղեկավարել անվտանգության խորհուրդը». Սերգեյ Մինասյան (Տեսանյութ)

Մարտ 30,2017 15:39

«Մեկնաբանություններ եղան, թե Սերժ Սարգսյանը 2018թ.-ից հետո պատրաստվում է Պաշտպանության նախարար լինել, բայց իմ մոտը այլ տպավորություն է»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի արցախյան այցի ժամանակ հնչած հայտարարությանը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Հիշեցնենք, նախագահն ասել էր. «Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»:

Սերգեյ Մինասյանը նշեց. «Կարծում եմ՝ մնալով իշխող կուսակցության կամ գուցե՝ կոալիցիայի ղեկավար, դրա հետ մեկտեղ՝ լծակներ պահպանելով ԱԺ-ում եւ կառավարությունում, հնարավոր է՝ նա ցանկանա ղեկավարել անվտանգության խորհուրդը՝ պահպանելով ՀՀԿ ղեկավարի լծակները»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ այդ կանխատեսումն իր սեփական կարծիքն է, ոչ թե այլ՝ ներքին տեղեկատվություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031