Լրահոս
Օրվա լրահոսը

Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի ընդունումը

Մարտ 30,2017 15:07

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել  է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը:

Արդարադատության նախարարը բարձր  է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:

Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումները, նշել է, որ արվել է առավելագույնը թափանցիկ ընտրություններ ունենալու և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու համար:

Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի  ընդունումը և վստահեցրել, որ առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմանակալության սկզբունքով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031