Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են բարձրացնելու թոշակները. Մելքումյանը թվեր բացահայտեց (Տեսանյութ)

Մարտ 30,2017 14:43

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Միքայել Մելքումյանը պատասխանեց ընդդիմախոսների այն հարցին, թե ինչի հաշվին է դաշինքը նախատեսում թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել: Մելքումյանը թվեր ներկայացրեց, թե վերջին տարիներին որքան է եղել մի շարք մետաղների գինը եւ բնօգտագործման որքան գումար են վճարել լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները:

«Վճարած բնօգտագործման հարկը եւ շահույթի տարբերությունը չափազանց մեծ է: Նախորդ տարիներին խոշորագույն գերշահույթ են ունեցել»,-ասաց Մելքումյանը՝ վստահեցնելով, որ բնօգտագործման վճարի պատշաճ տոկոս սահմանելու դեպքում է հնարավոր գտնել թոշակ բարձրացնելու ռեսուրսը:

Մելքումյանը նաեւ նշեց, որ թափոնների վերամշակման հարցը պետք է լուծել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031