Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ 3 նախագահներին. «Բա ինչի՞ կործանիչ տներ ունեք, կործանիչ ավտոներ ունեք, կործանիչ ավիացիա չունեք»

Մարտ 30,2017 14:23

Այսօր լրագրողները «Հայացք» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ՀՀԿ-ի հետ միասին ակտիվորեն քննադատում եք նաեւ այլ ուժերի, կանխատեսումներ եք անում՝ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց. «Կներեք, ե՞րբ ենք ակտիվորեն քննադատել: Մեր քարոզարշավին ուղղակի չեք հետեւել: Իմ ելույթները լսե՞լ եք: Սխալվում եք: Կա մոնիտորինգի մեխանիզմ, մոնիթորինգ արեք եւ տեսեք ով էր մեր թիրախում: Մեր հիմնական թիրախը եղել է ՀՀԿ-ն եւ չենք խուսափել անդրադառնալ այլ ուժերի, եթե մեզ տրվել են հարցեր, որոնք մեզ մտահոգել են»:

Հարցին՝ ինչո՞ւ պիտի ձեզ ընտրեն մարդիկ եւ ոչ, ասենք, «Ազատ դեմոկրատների» կամ Կոնգրես-ՀԺԿ-ի օգտին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «Բազմաթիվ պատճառներով: Օրինակ, ՀԱԿ-ը ըստ էության Ղարաբաղի հարցում կոալիցիայի մեջ է Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին ես հայտարարել եմ դեռեւս անցյալ տարվա հուլիսի 17-ին Խորենացի փողոցում: «Ելք» դաշինքը ձեւավորվել է հանրային պահանջով, ինքն է շատ մեծ դերակատարում ունեցել այս դաշինքի ձեւավորման գործում»:

Նա վստահեցրեց, որ իրենց դաշինքը տարբերվում է բոլորից, ունի մարդկային, քաղաքական, ծրագրային ներուժ՝ Հայաստանը հուսահատության փոսից հանելու:

Մենք հարցրեցինք, թե ինչպե՞ս կարձագանքեք Արման Մուսինյանին, որն ասել էր՝ «Ելքը» շատ փոքր է, որ իրենց քննադատի Ղարաբաղի հարցով: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Արման Մուսինյանը թող իրեն էլ նայի, ինձ էլ նայի եւ հետեւություն անի, թե փոքրը ով է»:

Մենք ճշտեցինք ՝ իշխանության գալու դեպքում դուք հաջորդ օրը չե՞ք վազելու նույն այդ փաստաթուղթը ԼՂ հարցի կարգավորման ստորագրեք, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Վազելու սովորություն չունեմ: Նախընտրական ծրագիրը նրա համար է, որ կյանքի կոչվի»:

Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի շուրջ այսօրվա իրավիճակը նախ պետք է լուրջ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել. «Տեղի է ունեցել ուժերի բալանսի խախտում: Ադրբեջանը 7 մլրդ-ի զենք չի գնել, որ փոխզիջման գնա: Իրենք ասում են՝ քանի որ Ադրբեջանը 7 մլրդի զենք է գնել, ժողովուրդ ջան, եկեք հանձնվենք: Մենք ասում ենք՝ այդպես չի, պետք է ռազմական ուժերի հավասարակշռությունը վերականգնել՝ բանակի ծախսերի կառուցվածքի փոփոխությամբ, ռազմարդյունաբերական համալիր ձեւավորելով: Ուժային լուծման վիճակը այսօր է, խաղաղ լուծում այսօր հնարավոր չի»:

Դիտարկմանը, որ այդքան ռեսուրս չունենք դիմակայելու՝ Փաշինյանը արձագանքեց. «Իսկ ինչի՞ չունենք: Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ինչի՞ չունենք ռեսուրս, բա 25 տարի ինչո՞վ եք զբաղված եղել, որ չունենք ռեսուրս: Մարդկային ռեսուրսն ո՞ւր է գնացել, արտագաղթ է տեղի ունեցել: Ասում եմ՝ կործանիչ ավիացիա չունենք, բա կործանիչ տներ ունեք, կործանիչ ավտոներ ունեք, կործանիչ ավիացիա չունեք: Այդ մարդիկ մսխել են Երրորդ հանրապետությունը հզոր պետություն դարձնելու ռեսուրսը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Շատ ուրախ եմ որ “ԵԼՔ”-ը կարողանում է եսասիրութեան և քաղքենիութեան թմբիրից կամաց-կամաց զարթնցնել նաև դասական Սփիւռքի “քնած մանուշակների՛ն”: Բայց Հայաստանի ՄԻԱԿ անկե՛ղծ, անկաշա՛ռ, ՉՎԱՐԿԱԲԵԿՈՒԱ՛Ծ, համարձա՛կ և Ժողովուրդի թիկունքից խաղեր չտուող ոյժի` “ԵԼՔ” Դաշինքի գլխաւոր հակառակորդը մնում է նվնվացող, բայց` օրուայ վերջին իր ձայնը ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու սրանց արբանեակ միւս “ազգայիններին” վաճառող 5000-դրամանոց հայաստանցի անարժանապատիւ “քաղաքացին”:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031