Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Տաճատ Սարգսյան. Կոմունիստական կուսակցությունը շատ ազատ կանցնի Ազգային ժողով (Տեսանյութ)

Մարտ 30,2017 13:46

«Ժողովուրդը մնացել է ժողովրդի դաշնակից»,- մարտի 30-ին, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ հանրապետությունում շարունակվում է կոռուպցիան, մենաշնորհը, եւ այդ ամենը հաշվի առնելով՝ Կոմունիստական կուսակցությունը ծրագիր է ներկայացրել. «Այսպես այլեւս շարունակել չի՛ կարելի, հարկավոր է հանրապետությունում զարկ տալ տնտեսությանը, արդյունաբերությանը: Մինչեւ չթողարկենք արտադրանք, մինչեւ այդ արտադրանքը չարտահանենք՝ 1-ը դարձնենք 2, 2-ը՝ 3, չենք կարող սոցիալական վիճակը շտկել հանրապետությունում»:

Տաճատ Սարգսյանը նշեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը համեմատաբար հնարավորություն է տալիս ընտրությունները արդար անցկացնել. «Մենք սպասում ենք, որ ժողովուրդը իրենց ձայնը կտա կոմունիստական կուսակցությանը՝  նկատի ունենալով, որ գործ ունի 114-ամյա կուսակցության հետ, որն անցնելով բազում ժամանակներում եւ ունենալով տարբեր դերակատարություններ, իր օգտակար դերն ապացուցել է նախկինում: Այդ իսկ պատճառով՝ մենք այն կարծիքին ենք, որ այո՛, մենք շատ ազատ կանցնենք Ազգային ժողով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031