Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Իրենք առաջարկում են Ադրբեջանին մոտեցնել Երեւանին, Սեւանին» (Տեսանյութ)

Մարտ 30,2017 13:21

Այսօր «Հայացք» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Ուրվագիծ» հաղորդմանը «Ելք» դաշինքի ծրագրի հետ կապված քննադատությանը, որ ըստ ձեզ, Ղարաբաղի հարցը չի լուծվելու:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե մեր ասածը մեկնաբանում է այդպես, իր ասածն էլ նշանակում է հետեւյալը, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, ինքնորոշման իրավունքը երբեք չի ճանաչվելու: Եթե ինքը էդպես է մեկնաբանում, ես էլ էդպես եմ մեկնաբանում: Պարոն Տեր-Պետրոսյանը, իր համախոհները խոսում են ինչ-որ լուծման տարբերակի մասին: Մադրիդյան սկզբունքներում երեք սկզբունք կա՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառում, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականություն: Ադրբեջանը երեք սկզբունքներից երկուսը արհամարհում է, անընդհատ գործում է ուժի եւ ուժի կիրառման սպառնալիք, հստակ ասում է, որ իրենք երբեւէ չեն ճանաչելու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Փոխզիջում՝ նշանակում է փոխզիջում, իսկ իրենք ի՞նչ են զիջում: Պարոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների ասած փոխզիջումը զիջում է»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ հակառակորդները հայտարարում են, որ Երեւանում են թեյ խմելու, Սեւանում չգիտեմ ինչ են անելու, այս տարբերակով, որ իրենք առաջարկում են, նշանակում է՝ Ադրբեջանին մոտեցնել Երեւանին, Սեւանին:

Դիտարկմանը՝ երբ համագործակցում էիք ՀԱԿ-ի հետ ՀԱԿ դաշինքում, առաջին նախագահի դիրքորոշումը ԼՂ հարցում նույնն էր՝ Փաշինյանը արձագանքեց՝ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը երբեք հանդես չի եկել այն դիրքորոշումով, ինչ հիմա., «Ինքը կարող է ունենա միշտ նույն դիրքորոշումը, բայց այն համաժողովրդական շարժումը, որը ձեւավորած է եղել, 18 ուժերից է կազմված եղել, այդ 18-ից ընդամենը երկուսն են պաշտպանում այդ դիրքորոշումը: Երբ խոսում են փոխզիջման մասին, ասում եք՝ երբեք իր դիրքորոշումը չի փոխվել, ես համարում եմ, որ քաղաքականության մեջ 97-ին եւ 2017-ին ունենալ նույն դիրքորոշումը, երբ աշխարհը փոխվել է, ՀՀ-ում մթնոլորտ է փոխվել՝ ես համարում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ»:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ եք ջնջել ձեր կայքէջը, արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված նախկին դիրքորոշման, գրառումների պատճառով: Նա պատասխանեց, որ nikolpashinyan.com էջը փակվել է, քանի որ պրովայդերից նամակներ է ստացել, որ իր էջը գտնվում է հարձակման տակ, իրենք զգուշացրել են եւ անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են. «Դա անհեթեթություն է, ես որեւէ իմ գրած, իմ արտասանած որեւէ բառ երբեք չեմ հեռացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031