Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մելքումյանը՝ 15 միլիարդ ներդրումների եւ Ծառուկյանի՝ վարչապետի հավակնորդ լինելու մասին (Տեսանյութ)

Մարտ 30,2017 13:12

«Ե՞րբ է ներդրումը հոսում ինչ-որ միջավայր, երբ վստահություն կա միջավայրի հանդեպ: Ներդրումներ չեն գալիս, որովհետեւ բիզնես միջավայրն արտոնությունների վրա է հիմնված»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստան 15 միլիարդ դոլարի ներդրում բերելու հայտարարությանը, ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

«Գագիկ Ծառուկյանը հստակ ասեց, որ ներդրումներ կատարելու խոստումը հիմնված է նախընտրական փուլում իր եւ դաշինքի հանդեպ ժողովրդի անվերապահ աջակցության եւ դաշինքի ծրագրերի վրա»,-նկատեց Միքայել Մելքումյանը:

Նրա բնորոշմամբ՝ դրանք ծրագրային ներդրումներ են լինելու՝ ըստ ոլորտների, ըստ մարզերի՝ դաշինքի ծրագրերի իրականացման համար:

Մելքումյանը նաեւ ներկայացրեց իր անձնական կարծիքը, թե ում է տեսնում որպես դաշինքի վարչապետի թեկնածու. «Այն քաղաքական ուժը, որը հաղթում է, իր առաջնորդը հավակնում է երկրի ղեկավարի կարգավիճակին: Ծառուկյանն ինքը կորոշի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031