«Եթե տեսնենք հնարավորություն, որ ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելով՝ հնարավոր իշխանության հասնել, մենք այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք: Ուժերի անուն չենք տալիս»,- այսօր «Հայացք» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց հարցին, թե որ ուժերի հետ կոալիցիա կկազմեն: Նա հավելեց, որ «մեր կանխատեսմամբ՝ խորհրդարան են անցնում երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները, իմ կանխատեսումը այն է, որ մենք խորհրդարանում կտեսնենք ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի սերտ համագործակցությունը, դրա անունը կարող է չդնեն կոալիցիա: ՀՅԴ-ն էլ կոալիցիա չի կազմել, բայց փաստացի ունեն նախարարներ»:
Իր այս կանխատեսման մեջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 95 տոկոսով համոզված է:
Հարցին, որ ՀՀԿ-ականներն ասում են, որ նույնիսկ ձեր դաշինքում դուք վստահության քվե չունեք, առաջին համարը չեք, չեք գլխավորում դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ իսկ իրենց ցուցակի առաջին համարն ո՞վ է, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իրենց առաջին համարը չէ, որովհետեւ նրանք հասկանում են, որ ամբողջ հանրապետությունը հայհոյում է Սերժ Սարգսյանին եւ նրա անունը թերթիկում գրելը ճիշտ չէր:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանին տարել պահել են, հանրությանը ներկայացնում են թաղային «մովսեսիկներին»: Նա համեմատեց, թե ինչպես է ընտրվել Սերժ Սարգսյանը, ինչու փակ գաղտնի քվեարկություն չեն արել, որովհետեւ իրենց կուսակցության մեջ 5 տոկոսի շեմը կարող էր չհաղթահարեր գաղտնի քվեարկության ներսում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ