Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ մարզեր իրականացրած այցերի ընթացքում արձանագրել են միջպետական, հանրապետական նշանակության և միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ եւ հանձնարարեց տարածքների կանոնակարգման աշխատանքներ տանել:
«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ոչ պատշաճ ճանապարհային նշաններ կան: Այդ պատճառով հանձնարարում եմ երկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն՝ ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ»,- հանձնարարեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել միջհամայնքային բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ:
Վարչապետը նաև հանձնարարեց երկամսյա ժամկետում լիարժեք ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունների օրինականությունը և խոչընդոտ առաջացնող շինությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: Իսկ ոստիկանապետին հանձնարարվեց մեկ ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ինչի էդ ճանապարհները թաքցրած էին, որ վարչապետն էլ հայտնաբերեր, երկրում կա մի բարեկաարգ ճանապարհ, գուցե մի քանի կիլոմետրնողց հատված կա բարեկարգ, մնացածն ամբողջությամբ անբարեկարգ է, ու չձևացնեն թե իբր տեղյակ չէին վիճակին, էդ վատ ճանապարհների ատկատները պիտի ետ բերել ու նորից ասֆալտապատել, գնացեք նայեք, Ստեփանավան Ալավերդի հանրապետական մայրուղու Յաղդան-Ալավերդի հատվածը մեկ տարի առաջ են արել, երեք միլիարդ դրամ ծախսել, ամբողջությամբ ավերվելա, երբ ահրցնում ես ասում են ծանր մեքենաներ են գնացել, այ էեզ բան, փաստորեն էդ խեղճ ամրդիկ չեն իմացել, որ ակորղա ծանր մեքենաներ անցնեն: Էդ ճանապարհի շինարարաներին պետքա հրապարակային դատել, մի հատվածն էլ Հերմինե Նաղդալյաննա ասֆալտապատել: